Մամուլ

Շմայսը հեռացել է Հայաստանից և նպատակ ունի մեկնել Ամերիկա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից անմիջապես հետո հանրապետական ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից: Նախ՝ նա մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորաբար Մոսկվայում նրան տեսել են տեղի հայերի հետ տարբեր հանդիպումների ժամանակ: Հավաստի տեղեկությունների համաձայն, Շմայսը ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերից մեկից գումար է խնդրել՝ ԱՄՆ հեռանալու համար: Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է: Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում:

Իսկ ժողովրդական շարժման օրերին անձամբ էր կոորդինացնում Էջմիածնից Երևան ավտոճանապարհի փակման «օպերացիան», որպեսզի քաղաքացիները չկարողանան հասնել մայրաքաղաք՝ մասնակցելու հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով