Շոու-բիզնես

Շատ ընկերներ ու սիրված երգեր ունեմ, բայց ես սատարում եմ Գևորգ Հարությունյանին. Սյուզաննա Մելքոնյանը` «Դեպի Եվրատեսիլ»-ի մասին

Life.panorama.am -ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին զրուցել է «Նոր ալիք 2017»-ում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հետ է, ով անցյալ տարի «Դեպի Եվրատեսիլ»-ում պայքարեց մինչև եզրափակիչ փուլ:

Սյուզաննան նախ նշեց, որ այս տարի «Դեպի Եվրատեսիլ»-ում պայքարում են բավականին ուժեղ մասնակիցներ:

«20 մասնակիցներն էլ իրենց չափով և՛ հետաքրքիր են, և՛ տաղանդավոր, և՛ տարբեր՝ թողնելով մի կողմ, որ նրանցից մի քանիսը մի քիչ ավելի շատ վարկանիշ ու ճանաչում ունեն, որովհետև ստացվում է, որ հայտնին և անհայտը հայտնվել են մեկ բեմում և հավասարազոր մասնակիցներ են:  Արտիստներից բացի` պետք է ասեմ, որ կան մի քանի երգեր, որոնք ես արվեստի գործ եմ համարում: Կան երգեր նաև, որոնք շատ կոմերցիոն են, որոնք ես ոչ այդքան լավ եմ ընդունում, որովհետև կոմերցիան կոմերցիա է, բայց պետք է արվեստ, էմոցիա պարունակի: Կան նաև երգեր, որոնք ուղղակի իմ ճաշակով չեն, ես այդ ժանրի երգեր չեմ լսում, բայց ինձ համար կա լավագույն հնգյակ, որի մասին, էթիկայի կանոններից ելնելով, ես չեմ կարող բարձրաձայնել, ինչ խոսք, դրանց մեջ ընդգրկված են նաև իմ ընկերները: Կարծում եմ, որ հաղթելու է հենց իմ լավագույն հնգյակի մեջ ներառված երգերից մեկը»,- նշեց երգչուհին:

syuzanna

Հարցին, թե ո՞վ է նրա ֆավորիտ մասնակիցն ու երգը, Սյուզաննան նկատեց.

«Արդեն ասացի, որ շատ ընկերներ ու սիրված երգեր ունեմ, բայց ես անձամբ սատարում եմ և իմ լավ ընկերոջը՝ Գևորգ Հարությունյանին»:

 

նյութի աղբյուրը՝ life.panorama.am

Կիսվել նյութով