Մամուլ

Նույնիսկ իր սայթաքումների մեջ Նիկոլը մեզ չի վտանգում, մնում է արդար, մնում է սկզբունքային. Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կգնաք ու կընտրեք Նիկոլին: Ես գիտեմ, որ դժգոհ եք նրա թիմից: Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին: Գիտեմ, որ շատ ու շատ բաներ ձեր սրտով չեն: Իմ սրտով էլ չեն: Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին: Նաև գիտեմ, որ ձեզ էլ դուր չի գալիս նրա ծայրահեղ հռետորաբանությունը: Ես էլ հիացած չեմ:

Ու այնուամենայնիվ, կգնաք և կընտրեք Նիկոլին: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև նա է հիմա դամակայող ուժը: Որովհետև նույնիսկ իր սայթաքումների մեջ Նիկոլը մեզ չի վտանգում, մնում է արդար, մնում է սկզբունքային: Որովհետև եթե չընտրեք Նիկոլին, ամեն ինչ գրողի ծոցը կգնա, անիվը ետ կպտտվի, հույսը կմարի, տականքը գլուխ կբարձրացնի: Նիկոլը մերն է: Մեր Նիկոլի հետ մենք հետո լեզու կգտնենք»:

Կիսվել էջում