Մամուլ

Նոր Նորքում ապամոնտաժվել է ավելի քան 1100քմ ապօրինի կառույց (տեսանյութեր)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Քանդման աշխատանքների ընթացքում հասարակական կարգը պահպանել է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը:

«Կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը: Ընդ որում, գործ ունեն համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է Հ. Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման առաջին օրերից հայտարարել է ապօրինի շինարարությունը Երևանում դադարեցնելու և օրինական շինարարության թույլատվության ընթացակարգերը պարզեցնելու մասին:

Կիսվել նյութով