Մամուլ

Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը կալանավորվել է

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար, կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրա օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար: Անձամբ ստանալով պահանջված առանձնապես խոշոր չափի` 3000 ԱՄՆ դոլարը` իր գործողություններով օժանդակել է, որպեսզի ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Հ. Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Կիսվել նյութով