Մամուլ

«Նկարեք, ուղարկեք քաղաքապետարան, ասեք՝ նվեր է իմ կողմից». Ի՞նչն է զայրացրել Արմեն Սարգսյանին

«Նկարեք, ուղարկեք քաղաքապետարան, ասեք՝ նվեր է իմ կողմից». Ի՞նչն է զայրացրել Արմեն Սարգսյանին

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Նա շրջեց կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում: Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը նախագահի ուշադրությունը հրավիրեց մասնաշենքերի ճանապարհային հատվածի վրա։

Այն աստիճանները, որոնցով ամեն օր երեխաներն են գնում դպրոց, գալիս, վերեւի հենապատերից քարեր են ընկնում ներքեւ ու կարող են նաեւ երեխաների վրա ընկնել:

Նախագահը, տեսնելով դուրս եկած քարերը, լրագրողներին ասաց. «Նկարեք, ուղարկեք քաղաքապետարան, ասեք նվեր է՝ իմ կողմից»:

Կիսվել նյութով