Մամուլ

Նիկոլ Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը

Նիկոլ Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը:

«Փաշինյան, հյուր ունենք», – կանչում է ամուսնուն ժպտերես կինը` մի ակնթարթ գլուխը վեր բարձրացնելով մարգերից։ Տնից հապճեպ, արագ քայլերով դուրս է գալիս մի տղամարդ։ Մեզ տեսնելով` ողջունում է. «Բարի գալուստ։ Մտեք։ Այստեղ այնպիսի թթի օղի ունեմ։ Բժիշկներն ինձ արգելել են խմել, իսկ ձեզ կարելի է։ Մտեք, մտեք»։

Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Սովորական տուն է` փոքր բանջարանոցով և ճոճաթոռով` արտաքուստ ոչնչով աչքի չընկնող։ Հենց այստեղ է անցել Հայաստանի վարչապետի պատանեկությունը։

«Վերջին անգամ Նիկոլին տեսել ենք մայիսի 8–ին։ Եկավ ուշ գիշերը, նստեցինք, խոսեցինք, հետո վաղ առավոտյան` ժամը 5–ին, վեր կացավ ու գնաց Արցախ։ Նրա վրա հիմա այնպիսի ահռելի պատասխանատվություն է դրված, իսկ ժողովուրդն անհամբեր է։ 20 տարի թալանել են երկիրը, ինչպե՞ս կարելի է մի քանի օրում կամ ամսում ամեն ինչ վերականգնել։ Իհարկե, անհանգստանում եմ որդուս համար, իսկ եթե հույսերը չարդարացնի՞», – պատմում է Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը։

Նա, անպայման, կհասնի իր նպատակին, չէ՞ որ մեծ համբերություն ունի, ավելացնում է Երջանիկ Չիբուխչյանը։ «Եթե նա ամեն ինչ այնպես անի, ինչպես պատկերացնում է, մենք կապրենք հիանալի երկրում», – վստահ է նա։

Քչերը գիտեն, որ Երջանիկ Չիբուխչյանը Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան էր, երբ մայրը մահացավ հիվանդությունից։ Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից երեք որդիներին մեծացրել է հենց Երջանիկը։

Հայրը պատմում է, որ Նիկոլի ապստամբ բնավորությունը սկսել է դրսևորվել հենց այդ տարիքում, անարդարության համար պայքարը նրա արյան մեջ է։ Նա իր առաջին «բողոքի ակցիան» անցկացրել է, երբ 13 տարեկան պատանի էր. այդ ժամանակ նրան դուր չի եկել Կոմերիտ միությունը։

«Գիտեք, թե ինչպես եմ ուրախանում, երբ թոռներս ինձ ասում են «տատ ջաաան»։ Ընտանիքն ամենամեծ երջանկությունն է։ Արդեն 30 տարի է ես երեք որդիների մայր եմ։ Ամուսնության առաջին օրերին ես շփոթում էի տղաներին` ով է նրանցից Արտակը, ով` Արմենը, ով` Նիկոլը։ Իսկ հիմա նրանք ամենահարազատն են», – երջանիկ ժպիտը դեմքին խոստովանում է տիկին Երջանիկը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով