Մամուլ

Նիկոլը պետք է վարչապետ լինի, իսկ ՀՀԿ-ականները պետք է մեղքերի թողություն անեն. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը։

 –Պարոն Աղաբաբյան, Հայաստանում 10 օր տևած դրամատիկ զարգացումները հանգուցալուծվեցին ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ որոշումը, և որքանով էր սպասելի Ձեզ համար։

-Ճիշտը որ ասեմ, ես առաջին օրերին ասել եմ, որ այս պայքարը հաջողության չի հասնի, քանի որ այն համաժողովրդական չի ու էներգիա չկա մեջը։ Բայց պարզվեց՝ դա այն ձնագնդին է, որը մեծացավ և բոլորս ականատես եղանք, թե ինչ կատարվեց։ Ամբողջ աշխարհն է զարմացած, որ առանց կաթիլ արյան, Նիկոլը թավշյա հեղափոխություն իրականացրեց։ Նիկոլին ուղղակի ծափահարել է պետք։ Նա մենակ, առանց ոչ մի տեսակի աջակցության, մենակ կարողացավ անել թավշյա հեղափոխություն։

Փաստերը Դուք ընդունում եք, որ թավշյա հեղափոխություն է եղել, որի համար Նիկոլին ծափահարել է պետք։

-Այո։ Ի վերջո հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք կարող ենք։ Սա մի մեծ առիթ էր, որ ամբողջ աշխարհը մեր մասին լսեր։ Մենք աշխարհին ապացուցեցինք, որ Արցախի պատերազմը հաղթած կարող ենք նաև հեղափոխություն իրականացնել։ Պետք է որ լավ լինի։

 

ՀՀԿ-ականնե՞րը պետք է մեղքերի թողություն տան, որ այսքան տարի խաբել ու կեղեքել են ժողովրդին։

-Բոլորը, ՀՀԿ-ականներից սկսած՝ բոլորը, ու էլ ոչ մեկ հանուն շահի, հանուն իշխանության այլևս չպետք է խաբեն մեկը մյուսին։

Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ականների մեղքերի թողությունը ի՞նչ կտա։ Ի՞նչ կփոխվի դրանից հետո։

-Ես չեմ ասում հանրապետականի, ՀՀՇ-ի ՊՊՇ-ի։ Ես անձի մասին եմ խոսում։ Անձը պետք է մեղքերի թողություն տա։ Տեսաք, էդ մարդը ոնց իր իշխանությունը տվեց ժողովրդին։ Դա տեղի ունեցած փաստ է։ Նա հասկացավ, որ ժողովուրդը կանգնեց, ուրեմն պետք է տա իշխանությունը։ Դուք մի բան հիշեք, երեկ տեղի ունեցավ Երրորդ հանրապետության, երրորդ վերածնունդը։ Առաջին վերածնունդը Սովետական միության փլուզւոմից հետո եղավ, երկրորդը մարտի 1-ին, և երրորդը՝ երեկ։

 

-Իսկ Դուք ՀՀԿ-ական լինելով, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք։

-Ես ուրիշին չեմ էլ պատկերացնում այդ պաշտոնում։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Կիսվել նյութով