Մամուլ

Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում այրվում են տան տանիքներ

Մարտի 16-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում այրվում են տան տանիքներ:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին:

Պարզվել է, որ այրվում է տներից մեկի տան տանիքը (70 քմ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ayrvum e tan taniqner

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

 

Կիսվել նյութով