Մամուլ

«Նա չէր հավատում իր աչքերին». Նիկոլ Փաշինյանն անսպասելի հանդիպում է ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։

Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»։

Հոդվածը կարող եք ընթերցել՝ այստեղ։

Նշենք, որ Շիրին Էբադին իրանցի իրավաբան է, նախկին դատավոր և մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ: 2003թ. հոկտեմբերի 10-ին Էբադին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, երեխաների և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իր նշանակալի ջանքերի համար: Նա առաջին իրանցին էր, ով երբևէ արժանացել է այդ մրցանակին:

Shirin Ebadi

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով