Մամուլ

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց

Երևանի Ավանի և Նորք Մարաշի  ընդհանուր իրավասության դատարանում նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց։

Դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս նրա փաստաբան Էրիկ Ալեքսնյանը պատմեց, որ դատարանից պահանջել է լրացուցիչ նյութեր, որոնք հետագայում կարող է օգտագործել կալանավորման հիմքերի վիճարկամ համար։

«Ես ավել բան ասել չեմ կարող, դա նախաքննական գաղտնիք է, իսկ Արմեն Գևորգանը արդեն գնացել է»։

 Քիչ առաջ Նիստը ավարտվել է, իսկ դատավորի որոշումը կհայտարարվի վաղը կայանալիք նիստի շրջանակներում։

Հիշեցնենք, որ  որ Արմեն  Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվեց 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը:

Ըստ մեղադրանքի, Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Այս քրեական գործով Գևորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Երկար ժամանակ Գևորգյանի վերաբերյալ իրավապահ մարմինները լռում էին: Սակայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո սկսեցին խոսել։

 Դեկտեմբերի 11-ին հայտարարվեց, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:

Լիանա Մարտիրոսյան



Կիսվել նյութով