Մամուլ

Նախկին վարչապետի ընկերությունը սնանկացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել։ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը ասել է, թե գործարանը դեռևս 2016-2017 թթ․ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է։ Ուշագրավն այն է, որ ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Ավելին՝ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը։

Ինչպես հայտնի է, քաղաքականությունից դուրս գալուց մեկ տարի անց՝ անցած տարի, Հովիկ Աբրահամյանը սկսեց իր բիզնեսների մասսայական վաճառքը։ Աբրահամյանները վաճառեցին «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը։ Ապա տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Աբրահամյանները վաճառել են իրենց պատկանող գազալցակայանները, ելակի այգիները և այլն։ Փաստորեն վաճառվող բիզնեսների թվում է եղել նաև Արտաշատի գինու-կոնյակի գործարանը, որն ավելի հայտնի է «Արտաշատ վինկո» անունով։

Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով