Մամուլ

Յուրաքանչյուրն իրեն նախագահ ու վարչապետ է զգում. բա ո՞ւր էիք այսքան ժամանակ․ Արտավազդ Եղոյան

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չզարմանաք, եթե տեսնեք դուրս եմ արել…

Ձանձրացա ոմանց չարախինդ բարբաջանքներից, թշնամու ջրաղացին ջուր լցնողներից։ Նոր կառուցվող պետականության շենքի հիմնաքարերը դուրս քաշողներից։ Սաբոտաժով զբաղվող կեղծ հայրենասերներից։

Հազար ասեցինք, թողեք` աշխատեն։ Օգնեք չսխալվեն, այլ ոչ թե ուրախացեք ամեն մի իրավիճակ նենգափոխելով։ Չեմ ասում, թե հիացած եմ մի շարք նշանակումներից։ Փաստեր բերեք, եթե ունեք վարկաբեկող…

Յուրաքանչյուրն իրեն նախագահ ու վարչապետ է զգում։ Բա ո՞ւր էիք այսքան ժամանակ, հը՞… Թե՞ պատրաստի ապուրն ուտելիս անալի ու աղին եք փնովում։

Հներից ազատվելն արդեն ինձ և համոզված եմ շատերի համար մեծ երջանկություն է։ Չի սխալվուն նա, ով գործ չի անում, այլ կողքից ծիծաղում է սխալվողի վրա…

Ինքնալուծարվեք իմ շրջապատից։ Ձանձրալի եք արդեն դառնում։ Աշխատեք չնեղանալ, կամ էլ ուզում եք նեղացեք…»:

Կիսվել նյութով