Մամուլ

Յուրացումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում (տեսանյութ)

2013-2015 թթ․ ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիների՝ նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար, նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ։

Իրենց 2 ամսվա նպաստը՝ ընդհանուր առմամբ 5․400․000 դրամ, Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն, իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-2017 թթ․նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ և նպաստառուների միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել 2 ամսվա նպաստները՝ 3,200,000 դրամ։ Հարուցվել է քրեական գործ՝ հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կիսվել նյութով