Ժամանց

Կենդանիներ, որոնք այժմ գոյություն չունեն

Վերջին 500 տարիների ընթացքում վերացել են, կամ կանգնած են այդ վտանգի առաջ շուրջ 844 տեսակի կենդանիներ: Bavnews․am-ը ձեզ է ներակայացնում կենդանիներ, որոնք այժմ գոյություն չունեն։

Գալապագոսյան փիղ-կրիա.

Այս անհետացած  Գալապագոսյան կրիան ապրում էր Էկվադորի տարածաշրջանում՝ Պինտա անմարդաբնակ կղզում: Գալապագոսյան կրիան հայտնաբերվել է 1971թ-ին և ստացել «Միայնակ Ջորջ» մականունը:

Հայտնաբերելով կրիային, տեղափոխել են Սանտա-Քրուս կղզի՝  «Չարլզ Դարվինի» հետազոտական կայան: Մնալով պատմության մեջ իր տեսակում միակը, նա մահացավ 2012թվականին, Հունիսի 24-ին:

Խայտաբղետ, կանաչ աղավնի.

Գիտնականները քիչ բան գիտեն այս թռչունի և իր ենթատեսակների  անհետացման մասին: Գոյություն ունի ընդամենը մեկ արհեստական օրինակ, որը 1783-1823թթ պահվել ե Ֆրանսիայում, իսկ այժմ գտնվում է Լիվերպուլի ազգային թանգարանում:

Այս բծավոր թռչնակի երկարությունը եղել է մոտավորապես 32սմ, թևթեի երկարությունը 17,5սմ, մուգ կանաչ գույնի: Գիտնականները, թռչնակի գույնից ելնելով ենթադրում են, որ նա ապրել է անտառներում:

Բուկարդո-պիրենյան այծ.

Այս Պիրենյան այծը նախկինում բնակվել է Պիրենյան թերակղզում՝ Կանտաբրյան լեռների հյուսիսային մասում: Արուների եղջյուրներն ավելի մեծ ու հաստ են եղել և շերտավոր մակերեսով: Վարկած կա, որ հենց եղջյուրների շերտերից ել կարելի է որոշել կենդանու տարիքը:

Բուկարդոները բուսակեր են եղել, զույգավորվել են գարնանը և նախընտրել են բնակվել սարերի ամենա բարձր հատվածներում, իսկ ձմռանը տեղափոխվել են լեռնային հովիտներ: Այս ենթատեսակը լայնորեն տարածված էր մինչեւ 19-րդ դարում, սակայն, ըստ 1900թվականի դրությամբ դրանց թիվը նվազել է մոտ 100 անգամով: Նրանցից կարելի էր տեսնել ընդամենը 40 հատ, այն ել Օրդեսայի և Մոնտե-Պերդիդոյի կենդանաբանական այգիներում:

Նրանց վերացման ժամանակահատվածը ոչ ոք ստույգ չգիտի, միայտ գիտենք մի բան.  նրանք վերացել են որսի պատճառով:

Կամերունյան սև ռնգեղջյուր.

Ժամանակին այս կենդանին բնակվում էր Աֆրիակյում: Նրանց վերացման պատճառ է հանդիսացել որսագողությունը: 2011թվականին նրանց տեսակը համարվել է վերացած:Նրանց երկարությունը հասնում էր մոտ 4մետրի ր կշռում էր  1.3 տոննա: Նրանք սնվել են բույսերով և օրվա ամենա շոգ ժամերին քնած են անցկացրել:

Նրանց տեսողությունը շատ թույլ է եղել, այդ իսկ պատճառով, որսը շատ հեշտ է եղել: Մարդիկ կարծում էին, որ նրանց եղջյուրները բուժիչ հատկություններ ունեն, դրա համար ել անխնա որս էին կազմակերպում: Վերջին անգամ սև ռնգեղջյուր տեսել են 2006թվականին:

Կիսվել նյութով