Աշխարհ

Միշել Օբաման պատմել է կորցրած երեխայի ու ամուսնությունում դժվարությունների մասին

Միշել Օբաման պատմել է կորցրած երեխայի ու ամուսնությունում դժվարությունների մասին

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման հրատարակել է կենսագրական գիրք՝ պատմելով անձնական կյանքի ու Սպիտակ տանն անցկացրած ութ տարվա մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը բացահայտել է, որ ինքն ու ամուսինը՝ Բարաք Օբաման, կորցրել են իրենց առաջնեկին:

Տիկին Օբամայի խոսքով՝ պտղի վիժումից հետո իրենք դիմել են արտամարմնային բեղմնավորման տարբերակին, ինչի արդյունքում էլ լույս աշխարհ են եկել իրենց երկու դուստրերը՝ 20-ամյա Մալիան և 17-ամյա Սաշան (Նատաշան):

426 էջանոց գրքում Միշել Օբաման գրել է, որ երեխային կորցրել է 20 տարի առաջ:

«Ես ինձ տապալված էի զգում, քանի որ չգիտեի, որ վիժումը շատերի մոտ է պատահում: Մենք այդ մասին չենք խոսում, պարփակվում ենք մեր ցավի մեջ՝ մտածելով, որ կոտրված ենք»,- գրել է հեղինակը:

Տիկին Օբաման նաև խոստովանել է, որ իր ու Բարաքի ամուսնությունում բազմաթիվ դժվար պահեր են եղել, որոնք հաղթահարվել են: «Գիտեմ, որ բազմաթիվ երիտասարդ զույգեր, որոնք խնդիրներ ունեն, նայում են մեզ ու մտածում՝ ինչ հրաշալի զույգ ենք:

Ուզում եմ ասել նրանց, որ երջանիկ ամուսնացած ու իրար սիրող Միշել ու Բարաք Օբամաները մշտապես աշխատում են իրենց հարաբերությունների վրա»,- գրել է նախկին առաջին տիկինը:

Կիսվել նյութով