ԱշխարհԺամանց

Միլիարդատերը 400 բնակարան և 1260 մեքենա է նվիրել իր աշխատակիցներին

Միլիարդատերը 400 բնակարան և 1260 մեքենա է նվիրել իր աշխատակիցներին: Ալմաստների արտահանմամբ զբաղվող H.K. Exports հնդկական ընկերության սեփականատեր Սավջի Դհոլակիան հայտնի է ոչ միայն իր կուտակած միլիարդներով, այլև՝ արտասովոր առատաձեռնությամբ: Այն եղանակները, որոնցով ղեկավարը խրախուսում է իր աշխատակիցներին, նախանձելու առիթ կտան շատերին:

Վերջերս ալմաստային կայսրության ղեկավարը լավագույն աշխատողներին շնորհել է խոշոր նվերներ՝ ոսկերչական զարդերի, մեքենաների ու բնակարանների տեսքով: Իհարկե, նմանատիպ միջոցներ կիրառելի է այլ խոշոր ընկերությունների դեպքում ևս, սակայն ոչ այն ծավալով, որով դա անում է Սավջի Դհոլակիան:

Նվերները միաժամանակ ստացել են հարյուրավոր աշխատակիցներ: Պարզվում է՝ սա հնդիկ միլիարդատերի առատաձեռնության առաջին փորձը չէ. անցած մի քանի տարվա ընթացքում միլիարդատերն իր աշխատակիցներին նվիրել է 400 բնակարան և 1260 մեքենա:

Եվ սա դեռ միայն սկիզբն է. առաջիկա 5 տարվա ընթացքում նա մտադիր է մեքենայով ու բնակարանով ապահովել ընկերության բոլոր աշխատակիցներին:

Կիսվել նյութով