Շոու-բիզնես

Միակ բացթողումս համարում եմ այն, որ այս ամենին ես կարող էի հասնել շատ ավելի շուտ. Յուրի Իգիթխանյանը 34 տարեկան է

Այսօր` փետրվարի 12-ին, դերասան Յուրի Իգիթխանյանը նշում է ծննդյան 34-ամյակը:
«Մի քանի օր առաջ կնոջս հետ էի զրուցում, ասացի, որ կարծես հոգեպես 25-ի վրա կանգ առած լինեմ, չեմ զգում, որ արդեն 34 եմ»- նշեց օրվա հերոսը:
Երկու որդիների հայր Յուրի Իգիթխանյանը ընդգծեց, որ կյանքի լավագույն ձեռքբեումը ընտանիքն է:
«Իմ 34 տարիների ընթացքում ամենակարեւոր ձեռքբերումներս են կինս, ընտանիքս ու հրաշք որդիներս: Նրանք իմ ամենամեծ հարստություններն են: Մասնագիտական իմաստով եւս շատ ձեռքբերումներ ունեմ, հատկապես 33-ից 34 անցման ընթացքում բավականին շոշափելի հաջողություններ ունեցա: Բայց ամենակարեւորն այնն է, որ բացի նյութական հաջողություններրց, ընտանիքումդ բոլորը հոգեպես խաղաղ են ու ներդաշնակ: Դրանից առավել կարևոր բան, թերևս գոյություն չունի: Փառք Աստծո, իմ կյանքում ամեն ինչ իր տեղում է»,- նկատեց նա:
Նյութի աղբյուրը՝ life.panorama.am
Կիսվել նյութով