ԺամանցՄամուլ

Luxury food London համաշխարհային բրենդի առաջին ռեստորանը Հայաստանում

«Luxury food London» համաշխարհային բրենդի առաջին ռեստորանը Հայաստանում

Ի ուրախություն Մեքսիկական խոհանոցի սիրահարների՝ Luxury food London համաշխարհային բրենդ հանդիսացող ընկերությունը Երևանում կբացի իր առաջին մեքսիկական ռեստորանը՝ «Մեխիկո» անվանմամբ։

Ռեստորանն իր կոնցեպտով առանձնանում է երևանյան իրականության մեջ գործող բոլոր ռեստորաններից: Այն ներկայացնում է բացառապես մեքսիկական խոհանոցն՝ իր յուրահատկություններով:

«Մեխիկո» ռեստորանը շատ շուտով կներկայանա մեքսիկական խոհանոցի հարուստ բազմազանությամբ և ընկերության կողմից՝ միջազգային չափանիշներով վերապատրաստված անձնակազմով:

Հրավիրվել է մեքսիկացի շեֆ խոհարար՝ Ալբերտո Պերալեսը, ով ռեստորանում կստանձնի ավագ խոհարարի պաշտոնը։

Շեֆ-խոհարարն աչքի է ընկնում աշխատանքային հարուստ փորձով, որը ձեռք է բերել աշխատելով Լոս Անջելեսում, Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում և Մոսկվայում։

Luxury food London

Միջազգային վերապատրաստում անցած շեֆ-խոհարարը հայ գուրմաններին կներկայացնի իր ազգային ուտեստների լայն ընտրանին և կծանոթացնի Մեքսիկայի համային մշակույթին։ Մեքսիկական կրքերը փոքր քաղաքում՝ սպասվում են շատ շուտով:

Մեխիկո ռեստորանի բացմանը մնացել են հաշված օրեր։

Կիսվել էջում