Մամուլ

«Մենք Ձեզ այդ մանդատը չե՛նք տալիս». Մարի Բարսեղյան-Խանջյանը կոչով դիմել է վարչապետին և ՀՀ քաղաքացիներին

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը կոչով ու հորդորով դիմել է ժողովրդին և ՀՀ վարչապետին:

«Սիրելի՛ Հայեր, մենք և մեր Հայրենիք-Պետությունը ճակատագրական պահի առաջ է կանգնած, բայց նաև՝ քաղաքական զավեշտական վիճակ է ստեղծվել. մենք կանգնել ենք ճամփաբաժանի առաջ և փոխանակ մեր ճանապարհը փակող փուշ ու տատասկը, մանր քարերն ու խիճը մաքրենք, շվարել, կանգնել ենք:

Էդ ո՞ր սահմանադրությունը խախտելու մասին են խոսում իրենց քաղաքագետ համարողները, դրանց թվում նաև` Պարույր Հայրիկյանը: Էն սահամանխախտությու՞նը, որ կարեցին Սերժ Սարգսյանի վրայով, ու նա բարով չմաշեց:

Էդ սահամանախախտությունը և դրա նախկին և ներկա նախագահներին վաղուց պետք էր փաթեթավորել…

Ո՞ւմ հետ է բանակցել ժողովրդի վստահության անժխտելի ՄԱՆԴԱՏՆ ստացած մեր վարչապետը` ժողովրդի կողմից չընտրված և ընտրակեղծիքներով իշխանության եկած մի խումբ մարդկա՞նց հետ, որոնց գործունեությունը ոչ մի կապ չունի պետական-օրենսդիր աշխատանքի հետ: Եվ եթե ինչ-որ օրենքներ են ընդունել, ապա դրանք եղել են բոլոր երեք նախագահների, վարչապետերի և օլիգարխների շահերի սպասարկման համար: Եվ վերջապես, այդ 60 հոգին, որ չունի ժողովրդի քվեն ու վստահությունը, իրավունք չունեն որոշելու մեր երկրի ու ժողովրդի ճակատգիրը:

Պարո՛ն վարչապետ, ո՛չ մի բանակցություն` ժողովրդի կողմից չընտրված մարդկանց հետ, ովքեր, ըստ էության, մեր պատգամը կրող ընտրյալներ չեն, ո՛չ մի հրաժարական վարչապետի պաշտոնից` թեկուզ ժամանակավոր:

Մենք Ձեզ այդ մանդատը չենք տալիս. Չենք տալիս, քանի որ պաշտպանում ենք մեր հեղափոխության հաղթանակը:

Ապազգային այդ ավգյան ախոռը պետք է մաքրել մեր անապակ գետերի հորդահոս ջրերով:

Մաքրենք պիտի մեր ժողովրդի պատմության այս տարիների ապականված էջը և Մագաղաթի վրա գրենք մեր հայրենիք-պետության լուսավոր և հաղթական պատմությունը:

Սիրելի’ վարչապե՛տ, մեր ժողովուրդը Ձեզ հետ է…»:

Աղբույր՝ mamul.am

 

Կիսվել նյութով