Շոու-բիզնես

«Մենք իրար շատ ենք սիրում». Էմիլ Գալստյանի կինը` ամուսնության առթիվ Մոսկվայում կայացած արարողության ու սպասվող հարսանիքի մասին

Tert.amLife-ը գրում է.

Դերասան Էմիլ Գալստյանն օրերս ամուսնացել է։ Նրա ընտրյալը Խամաճիկների թատրոնի դերասանուհի Նելլի Խաչատրյանն է։ Զույգը նախընտրում է չխոսել անձնական կյանքի մասին:

Զույգը միասին է արդեն մեկ տարի, հարաբերություններն օրինականացնելու որոշում կայացրել են 1 ամիս առաջ։ Նրանց ամուսնության առթիվ կազմակերպված խնջույքը կայացել է Մոսկվայում. «Իմ ընտանիքը Մոսկվայում է, գործի բերումով իրենք չէին կարող այս պահին գալ Հայաստան, դրա համար մենք գնացինք։ Մոսկվայում նշեցենք առիթը և վերադարձանք Հայաստան»։

galstyan emil

Նելլին հայտնել է, որ պսակադրություն և զագսի արարողություն ևս կլինեն, սակայն ստիպված են մի քիչ սպասել։ «Մեր բարեկամներն ԱՄՆ-ում են։ Մենք սպասում ենք իրենց վերադարձին։ Թե՛ եկեղեցով ամուսնություն, թե՛ զագսի արարողություն, անպայման, կլինի, սակայն ժամկետներ նշել առայժմ չեմ կարող։ Դա կախված է իրենց վերադարձից։ Հարսանիքը կլինի Հայաստանում։ Այդ ժամանակ այստեղ կլինի նաև ընտանիքս»,– ասել է նա։

Նյութի աղբյուրը՝ Tert.amLife

Կիսվել նյութով