Ժամանց

«Մեղանչել եմ քանիցս, նայել կույսի հետույքին». ծնվեց «Մերժիր Գարեգինին» շարժման օրհներգը

«Քաղաքացու երգը» հայտնի երգը Նիկոլայ Թորոսյանն ու Հակոբ Կարապետյանը փոփոխել են՝ նվիրելով կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժմանը, որը կոչվում է՝ «Մերժիր Գարեգինին»:

Ես այսօր պահում եմ իմ ծոմը

Ես, պահում եմ իմ ծոմը

Սա հույսի առկայծող մի նոր մոմ է

Սա քայլող աբեղա է մի նոր։

 

Ես կնքել, պսակել եմ քանիցս

Ու օրհնել եմ սեղան Զատիկի,

Բայց Ռոլս-Ռոյսը ճոխ է Բենթլիից էլ,

Իմ հոգին կարոտ է քելեխի։

 

Այո՛, մեղանչել եմ քանիցս,

Նայել այն կույսի հետույքին․

Բայց կրկին ես հառնել եմ երիցս,

Ամոքել նշխարքով իմ հոգին։

 

Երբ ես զգում եմ նրա փաղաքշանքը

Տրփամոլ նազուհու վարքը սին,

Հասկանում եմ, որ լավ, նորմալ կյանքը

Եսիմ խի թողեցի ուրիշին։

 

Ու ելել եմ, գրկել եմ Նազիկիս

Եվ ոտքերն եմ իր բաց պարզել վեր,

Ու ոսոխին խոցող Դավիթի պես,

Օգնական լինի Ռամն գործին մեր։

 

Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,

Հասկացել, որ կյանքն է այս սին,

Կանչել եմ Կուսանաց մեր խցից ես,

Աղոթքի’ բիրիքով երկուսին։

 

Ես մենակ, չեմ, մենակ չեմ, մենակ չեմ

Շարժվում ենք, շարժվում ենք, շարժվուուում,

Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ

Կանթեղի ճառագայթն է փայլում։

Կիսվել նյութով