ԱշխարհՄամուլ

Մեհրիբան Ալիևայի անմակարդակ պատասխանը՝ Աննա Հակոբյանի խաղաղության կոչին

Աննա Հակոբյանի խաղաղությունը և Մեհրիբան Ալիևայի անգործությունը․

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին մեկնել էր Մոսկվա և հանդիպում էր ունեցել ռուսաստնյան տարբեր ոլորտներում գործունեություն ծավալով կանանց հետ։ Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը խոսել է Արցախի հարցի լուծման և խաղաղություն հաստատելու մասին, կանանց կոչ է արել միանալ իր նախաձեռնությանը՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին։

Տիկին Հակոբյանի խոսքը իրականում չափից շատ խաղաղասիրական էր , որը նորմալ է, որ կարող էր դուր չգալ հայերի որոշակի հատվածին։ Սակայն, որպես առաջին տիկնոջ և զինվորի մոր արտահայտած միտք, դա իմ կարծիքով անգերազանցելի էր իր կողմից։ Հանդիպմանը ներկա կանայք իրոք ազդվել էին այդ նրա ելույթից ու պատրաստակամություն էին հայտնել միանալու արշավին՝ հանուն խաղաղության, և մեծ է հավանականությունը, որ ՀՀ առաջին տիկնոջ արշավի մասնակիցները կայցելեն նաև Ադրբեջան, այնտեղից խաղաղության քարոզ կատարելու, իհարկե այդ դեպքում առանց ՀՀ առաջին տիկնոջ։

Իսկ ինչպե՞ս ընդունվեց այդ խաղաղության կոչը Ադրբեջանում, մասնավորապես Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կողմից։ Քանի որ խոսքը իրականում խաղաղության և հարցի լուծմանը ուղղված քայլերի մասին էր ադրբեջանական կողմից առաջին տիկնոջ մակարդակով ոչ մի պատասխան չեղավ։ Քանի որ Մեհրիբան Ալևան սովոր չէ նման լուրջ քայլեր կատարելու և իր ամուսնու հետ լծված է միայն կեղծ տեղեկություններ տարածելու և թշնամանք սերմանելու գործին։

Ադրբեջանը պաշտոնապես միայն պատասխանեց Աննա Հակոբյանին, որ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը Արցախը հանձնի ադրբեջանցիներին։ Ինձ թվում է սրանց անիմաստ պատասխանը նույնիսկ քննարկելու կարիք չկա։ Այս մարդիկ կոնկրետ նպատակով կոնկրետ քարոզչություն է կատարում, որը նպատակը բոլորին ապակողմոնորշելու մեջ է։

Աղբյուրը՝ Աշոտ Ասատրանի ֆեյսբուքյան էջ։

Կիսվել նյութով