Մամուլ

«Մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ». Շարմազանով

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու տեսաուղերձ հղել. «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի:

Օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ-ի թեկնածուների օգտին, հրավիրում են ոստիկանական բաժիններ, զրույցներ են ունենում, թե չարժե աշխատել ՀՀԿ-ի համար, գնացեք երկրից, դուք հեղինակություն եք: Ձեր ի՞նչ գործն ա, դուք ի՞նչ իրավունք ունեք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ ու ասել՝ մի աշխատեք Հանրապետականաի համար»:

Կիսվել նյութով