Մամուլ

Մասիսի քաղաքապետը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Աթանեսյանն ասաց՝ գրավն արդեն վճարված է, ժամեր անց Համբարձումյանն ազատության մեջ կլինի։

Մասիսի քաղաքապետը կալանավորվել է հուլիսի 6-ին։ Դատարանը մեկ անգամ մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար։

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվել նյութով