ՄամուլՇոու-բիզնես

«Մայրիկ» Ֆիլմի և «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի հեղինակ Անրի Վերնոյն այսօր կդառնար 82 տարեկան

«Ջա՛ն: Ի՛նչ գեղեցիկ բառ է: Միթե ես կարող եմ ասել «Բերգման ջան», «Միտերան ջան» կամ «Բելմոնդո ջան» …. Իսկ ահա Ազնավուրին կարող եմ՝ Ազնավուր ջան» Անրի Վերնոյ

Անրի Վերնոյը, կամ ավելի ճիշտ Աշոտ Մալաքյանը, ծնվել է 1920 թ. հոկտեմբերի 15-ին Թուրքիայում: Վերնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վերնոն ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել:

anri vernoy.

Անրի Վերնոյն իր առաջին ֆիլմը նկարահանել է 1948 թվականին՝ կոեչվում էր «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վերնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նկարահանել է «Աննշան մարդիկ» ֆիլմը։

Վերնոյը միշտ կապված է եղել իր արմատներին․«հրաժարվել արմատներից՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից»,- ասել է նա: Հայրենիքի հանդեպ սերը արտահայտվել է նաև նրա գործունեության մեջ․ նա 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։

Նրա հայկական ծագմամբ էին թելադրված նաև 1991թ. նրա նկարահանած երկու վերջին ֆիլմերը` «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588»։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։

Anri vernoy1

«Մայրիկ» Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985 թվականին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին ԱՄՆ-ում։

Անրի Վերնոյը արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի«Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

Anri Vernoy

Նա վախճանվել է 2002թ. հունվարի 11-ին: Հունվարի 17-ին նրա հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի հայկական եկեղեցում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ասաց. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:

Կիսվել նյութով