Մամուլ

Ձերբակալվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը. պատճառը հայտնի է

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով, հաղորդում է Փաստինֆոն:

Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ Գրիգորյանը ձերբակալվել է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով:

Սակայն Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոչ թե ընտրակաշառք բաժանելու կասկածանքով, այլ ոստիկանների դիմադրություն ցույց տալու համար: Ընտրակաշառքով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացվում է ՀՔԾ-ում։

Կիսվել նյութով