ԱշխարհՏեսանյութ

Հրապարակվել է երկու մասի ճեղքվող Աֆրիկայի տեսագրությունը (Տեսանյութ)

Հրապարակվել է երկու մասի ճեղքվող Աֆրիկայի տեսագրությունը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտ հսկայական ճեղք է հայտնվել։ Բնության կատակլիզմի տեսանյութը հրապարակվել է Daily Nation պարբերականի Youtube-ի ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գետնի մակերևույթին առաջացած ճեղքի երկարությունը մի քանի կիլոմետրի է հասնում, խորությունը 15 մետր է, իսկ լայնությունը՝ 20 մետր։

Տեսանյութում երևում է, որ ճեղքվածքը անցել է Քենիայի հովտի մակերեսով՝ վնասելով նաև ենթակառուցվածքային օբյեկտներ, օրինակ՝ ճանապարհի խաչմերուկը՝ այդպիսով, դժվարացնելով երթևեկությունը։

Գիտնականները մտավախություն ունեն, որ սա կարող է Աֆրիկայի բաժանման գործընթացի սկիզբը լինել, որի արդյունքում 50 տարի անց մայրցամաքը կարող է երկու մասի բաժանվել։

Կիսվել նյութով