ԱշխարհՏեսանյութ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սայթաքել ու ընկել է (Տեսանյութ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սայթաքել ու ընկել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 9-ին, վերադառնալով Վատիկանի Սբ. Մարթայի տուն, որտեղ գտնվում են նրա բնակելի հարկաբաժինները, սայթաքել է ու ընկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Սբ.աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բյորքը:

«Հանդարտվեք, նա իսկույն ոտքի է կանգնել եւ իրեն լավ է զգում»,-ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը 81-ամյա քահանայապետի մասին, բացելով մամուլի ասուլիսը՝ նվիրված երիտասարդության խնդիրների շուրջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի աշխատանքին:

Համանման միջադեպ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Լեհաստան Ֆրանցիսկոս պապի առաքելական ուղեւորության ընթացքում:

Այն ժամանակ Լեհաստանի մկրտության 1050-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր ժամերգության ժամանակ քահանայապետը սայթաքել էր աստիճանին, որը չէր նկատել, ու ընկել էր:

Հռոմի պապին օգնել են ոտքի կանգնել հոգեւորականները: Իսկ ոչ մեծ պատահարը, որը հայտնվել էր հեռուստախցիկների օբյեկտիվներում, ոչ մի կերպ չէր ազդել արարողության ընթացքի վրա:

Կիսվել նյութով