Աշխարհ

Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները. Ալիևի կոչը՝ ՀՀ նոր իշխանություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը։ Այդկերպ հարցը կարող է լուծում ստանալ, իսկ Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի բանակցությունների միջոցով»,- ասել է Ալիևը։

Աղբյուր՝ socialmedia.am

Կիսվել նյութով