Շոու-բիզնես

Հուսանք, որ իշխանությունը պարոն Փաշինյանին չի փոխի. Էվա Խաչատրյան

Իհարկե, թավշյա հեղափոխությունից ես ունեմ շատ մեծ սպասումներ, բայց, չկորցնելով սառը դատելու ունակությունը` պետք է հասկանալ, որ այդ սպասումների իրականացման համար ժամանակ է հարկավոր: Պետք է համբերատար լինել: Կարծում եմ՝ մեր երկիրը ճիշտ ուղով է շարժվում, եւ մենք դեպի լավն ենք գնում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Էվա Խաչատրյանը:

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խարիզին եւ որպես դերասանուհի՝ վերլուծեց վերջինիս կերպարը. «Ինչ խոսք, նա խարիզմատիկ է եւ տպավորիչ, իսկ որ ամենաշատն է ինձ հետաքրքրում եւ զարմացնում՝ պարոն Փաշինյանն ունի փոփոխվելու հատկություն: Նա կարող է լինել եւ համբերատար ու հավասարակշիռ, եւ բռնկուն ու էմոցիոնալ: Անկեղծ ասած՝ մեր վարչապետի կերպարը ոգեշնչում է ինձ, հուսանք, որ իշխանությունը պարոն Փաշինյանին չի փոխի»,-ասաց Էվան:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի մշակույթի նախարարությունից, դերասանուհին պատասխանեց, որ խնդիրները բազմաթիվ են, իսկ դրանց լուծման համար տեղին կլինի, եթե նախարարությունը հանրային քննարկումներ անցկացնի. «Արվեստը հասարակության կյանքում պետք է առաջնային դիրք գրավի, որովհետեւ արվեստից է բխում ամեն գեղեցիկ երեւույթ, արվեստն է մարդուն բարձրացնողը: Եթե մենք կարողանանք այդ գիտակցությանը գալ, կհասկանանք, որ արվեստագետին չի կարելի թողնել ծայրաստիճան աղքատ վիճակում, եւ որ, օրինակ, թատրոնում աշխատող դերասանին տարրական պայմաններից զրկելու իրավունք ոչ ոք չունի: Այնինչ` այսօր արվեստը ինչպես հարկն է, չի գնահատվում: Արժեքներ են խեղաթյուրվել»,-մեկնաբանեց նա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով