Մամուլ

Հունվարի 1-ից 77․000 քաղաքացու թոշակներն ու նպաստները կավելանան

Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում նշվում է, որ նպաստների համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի։ Սակայն մինչ համակարգային վերափոխումների մեկնարկը, նախարարությունը նախաձեռնել է նպաստների համակարգի հասցեականության վերանայման և նպաստառուների ցանկի ճշգրտման նպատակով նոր գործիքակազմի ներդրման գործընթաց։

Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։

Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77․000 շահառուի համար 2019թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։

Կիսվել նյութով