Մամուլ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին տեղեկացրել էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այսօր արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և զինվորականների հետ Արցախից լուսանկար է հրապարակել:

«Եվ մեր անունն է հայկական բանակ»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարը մենաբանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

Կիսվել նյութով