Մամուլ

«ՀՀ-ում ձևավորվել էր ոչ թե ավազակապետություն, այլ մաֆիոզ իշխանություն». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գործ ունենք ոչ թե քաղաքական ուժի, այլ մաֆիոզ կազմակերպության հետ:

Ընդհանրապես երևի պետք է մեթոդական տեսակետից մի կարևոր ելակետային դրույթ ընդունել, հասկանալու, վերլուծելու համար ՀՀ-ում նախկին կառավարման համակարգի էությունը և ներկա իշխանության անելիքները գնահատելու համար։

Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել էր իր էությամբ ոչ թե ավազակապետություն, այլ մաֆիոզ իշխանություն, որն իր շոշափուկները, ցանցային ձևով տարածել էր, ինչպես քաղցկեղ պետության մարմնում։

Մաֆիայի որպես կառույցի դեմ պայքարը շատ դժվար է եղել միշտ, բայց ոչ անհնար։

Շատ խարդախ, նենգ մեթոդների են տիրապետում մաֆիոզ կազմակերպությունները, որոնց դեմ միակ արդյունավետ մեթոդը եղել է և կլինի օրինականությունը և հրապարակայնությունը, կոռուպցիոն եկամուտների պորտալարերը կտրելը։

Կիսվել նյութով