Մամուլ

ՀՀ կառավարությունը մտադիր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը

Հայաստանում թոշակների աշխատավարձերի բարձրացման խնդիրը դրված է կառավարության առջև, ամեն ինչ արվում է այդ խնդիրը լուծելու համար, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ասում ենք ներառող տնտեսական համակարգ, կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ապահովել տնտեսական հավասար դաշտ, գանձենք պետությանն ու ժողովրդին հասանելիք գումարները և ավելացնենք պետական եկամուտները»,- ասել է Փաշինյանը:

Թե երբ կարող են բարձրանալ թոշակները հարցին, Փաշինյանը պատասխանեց, որ այժմ կառավարությունն աշխատում է 2019 թվականի բյուջեի վրա, վարում է քննարկումներ: Ամեն օր կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվում և գումարներ են մուտքագրվում բյուջե, հետևաբար, պետք է որոշակի փուլում դրանք ամփոփվեն ու հետո միայն ամեն ինչ հստակ կլինի։

Կիսվել նյութով