Մամուլ

ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը (Տեսանյութ)

Հայաստանի  Հանրապետության զինված ուժերը իրականացրել են «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում: Հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը՝ 65 կիլոմետր հեռավորությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել  «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակման մասին: «Զինուժ մեդիա»-ն «Յութուբ»-ում արդեն տարածել է ռեպորտաժի կարճ անոնսը, որում կարելի է տեսնել «Տոչկա»-ի համազարկը: Իսկ հեռուստադիտողները ռեպորտաժը դիտելու հնարավորություն կունենան  դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում։

Կիսվել նյութով