Մամուլ

Հիփոթեքով բնակարանների կանխավճարը կնվազի. պետությունն ուզում է օգնել երիտասարդներին

Հիփոթեքով բնակարանների կանխավճարը կնվազի. պետությունն ուզում է օգնել երիտասարդներին։ Գործադիրը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի պայմանները, որոնք վերաբերում են կանխավճարին, ամուսինների գումարային տարիքին և վարկի տոկոսադրույքին։

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել 2010 թվականին ընդունված որոշման մեջ, որը վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրին։ Համապատասխան որոշման նախագիծը հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում, համապատասխանաբար 2% և 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Ըստ նախագծի` հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը։

Նախածով նախատեսվում է նաև հիփոթեքային վարկ տրամադրել այն դեպքում, երբ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը:

Կիսվել նյութով