Մամուլ

Հիմա Վանեցյանը ո՞վ է սրանից հետո․ Հասարակ գեբեշնիկ․ Դրանից առաջ էլ էր․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանին թույլ չեն տվել մտնել Գյումրու քաղաքապետարան․ «Կարապետյան Հովհանհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից, ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապերարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։ Ասաց կառավարության նիստ է, ձեր անունը ցուցակում չկա։ Բացատրեցի, որ ես նիստի չեմ գնում, ես մեր նստավայրն եմ գնում։ Ջահելը անդրդվելի եղավ։

Հիմա Վանեցյանը ո՞վ է սրանից հետո։ Հասարակ գեբեշնիկ։ Դրանից առաջ էլ էր։

Հետաքրքիր է քաղաքապետին ներս թողե՞լ են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Բարսեղյանը

Կիսվել նյութով