ԱշխարհՄամուլ

Հարվարդում կքննարկեն Հայաստանի թավշյա հեղափոխությունը

ԱՄՆ Հարվարդի համալսարանում սեպտեմբերի 27-ին քննարկում կկազմակերպվի՝ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը 6 ամիս անց. Լուրերից այն կողմ» թեմայով: Քննարկումը կվարի Հարվարդի համալսարանի Հարակից արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ֆակուլտետում հայերենի դասախոս դոկտոր Լիզա Գուլեսերյանը, կմասնակցեն նաեւ Հարվարդի Քենեդիի համալսարանից Անուշ Համբարյանը եւ Հարութ Մանուկյանը, ինչպես նաեւ Սթոունհիլ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր դոկտոր Աննա Օհանյանը:

Միջոցառումը կազմակերպվում է Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR)՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի եւ ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների` Բոստոնում գործող Ընտրական բարեփոխումների հասարակության եւ Հարվարդի հայ ուսանողների ասոցացիայի համատեղ ֆինանսավորմամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվելու մամուլի հրապարակումներից զատ որոշ կարեւորագույն խնդրների՝ ներառյալ համակարգային եւ կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան, որպեսզի հզորացնեն Հայաստանի ժողովրդավարությունը:

Անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եղած դժվարություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, գենդերային անհավասարության խնդիրներին եւ այլն:

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում