Մամուլ

Հավանական է աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզի միսը հայտնվել է երևանյան սուպերմարկետներում

Իշխանությունը փոխվեց, սակայն այս օրերին մսամթերքի շուկայում տիրում է նույն «բառդակը»: Ամենաթողությունը այն աստիճանի է հասել, որ մեծ խանութներում ակցիայով վաճառվում է նեխած, հոտած խոզի միս: Արտերկրից ներմուծված սառեցված խոզի միսը, որը անհայտ ծագում ունի խիստ վտանգավոր ու կործանարար կարող է լինել ամառվա այս շոգ օրերին:

 

Շուկայում առկա խնդիրը ուսումնասիրելու համար փնտրտուքի արդյունքում տեղեկացանք, որ ՌԴ-ի մի քանի շրջաններում մոլեգնում է աֆրիկյան ժանտախտը, ցավոք մեծ հավանականություն կա, որ Հայաստան արտահանված խոզի միսը հենց այդ տարածքներից է:

rus

Հայտնի սուպերմարկետների տեփականատերերը անտեսելով ազգաբնակչության առողջությունը շահույթ ստանալու նպատակով իրենց ձեռնտու առևտուրն են անում: Առևտրականին իր փողն է հետաքրքրում, իսկ թե ինչ են մտածում պետական պատկան մարմինները փորձեցինք պարզել ՀՀ գյուղ. նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության լիազոր ներկայացուցիչ Անուշ Հարությունյանից:

 

Մեր հարցմանը թե արդյո՞ք մսամթերքի ներմուծումը Հայաստան, պատշաճ ձևով, չափանիշներին համապատասխան վերահսկվում է:

Նա վստահեցրեց, որ վերահսկողությունը արվում է սահմանի վրա, հավելելով սակայն, որ հնարավոր է ճանապարհին չի պահպանվում սառեցման համար անհրաժեշտ նորմերը:

 

Ի՞նչ հաճախականությամբ է ստուգվում մսամթերքի շուկան սեզոնի հետ կապված:

Բողոքների հիման վրա մեր կողմից ուղարկված տեսուչը պիտի ունենա թույլտվություն խանութում ստուգայց ուսումնասիրություն կատարելու, հակառակ դեպքում խանութի մենեջերը կարող է նրան հեռացնել այդտեղից: Ուստի մենք պահանջում ենք, որպեսզի լրագրողներն ու քաղաքացիները ակտիվ կերպով համագործակցեն մեզ հետ, եթե տեսնում են վաճառվող ոչ պիտանի մսամթերք ցանկալի է զանգահարեն թեժ գծի մեր հեռախոսահամարներով: Փաստորեն հակասական իրադրություն է առաջանում, իսկ արդյունքում տուժում է ժողովուրդը:

Առկա է նաև մեկ այլ խնդիր` շուկայում սառեցված մսի գները տատանվում են մեկ կգ-ը 2000-ից 2600 դրամ, տեղական արտադրության թարմ միսը, որի ինքնարժեքը արդեն իսկ այդքան է կազմում համակցված կերի, կենդանուն առողջ պահելու արդյունքում բերում է հայ ֆերմերների սննկացմանը: Երկկողմանի աղետը կանխելու համար անհապաղ հարկավոր է կառավարության խստիվ վերահսկողություն սահմանին ներմուծվող մսամթերքի վրա ինչպես արվում է ՌԴ-ում: Ի տարբերություն մեր երկրի նրանք ամենափոքր խնդրի դեպքում արգելում են ներմուծումը իրենց տարածք:

Աֆրիկյան ժանտախտի հարուցիչ ունեցող մսամթերքը, որն ի զորու է մի քանի օրում վերացնել ՀՀ-ի խոզերի լուրջ գլխաքանակ, հնարավոր է արդեն իսկ մեր երկրում է հայտնվել: Հայտնի է, որ այդ հիվանդության դեպքում 300 կմ շառավղով սպանում և թաղում են խոզին վարակը չտարածելու նպատակով: Ի դեպ եվրոպայում արդեն իսկ արգելվել է ՌԴ-ից մսամթերք ներմուծել․- այդ մասին տեղեկացնում է russian.rt.com կայքը

 

Այսուհանդերձ հարկ է նշել և ուշադրությունը հրավիրել խնդրով զբաղվող պաշտոնյաներին այս դեպքում սատար կանգնել տեղական մսամթերք արտադրողին, որոնք մանրակրկիտ հետևում են իրենց գործին պահպանելով անհրաժեշտ նորմերը (մենք ականատես եղանք թե որոշ ֆերմերների ինչպես են պահում իրենց կենդանիներին): Պետական գրագետ տնտեսական ռազմավարության արդյունքում գյուղատնտեսության աճը կարող է լուրջ հենասյուն դառնալ թե գյուղացու, թե սպառողի և թե պետության համար:

Լուսինե Արշակյան

Կիսվել նյութով