Մամուլ

«Հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել». Արամ Սարգսյան (տեսանյութ)

– Երեկ «Յություբում» հայտնված տեսանյութում, գոնե ըստ վերնագրի, ձեր եղբայր Արմեն Սարգսյանն է՝ Սաշիկ Սարգսյանի որդու հետ: Արմեն Սարգսյանը քաղաքականությամբ չի զբաղվում, եթե չեմ սխալվում՝ աշխատում է պաշտպանության նախարարությունում: Կարո՞ղ ենք ասել, որ այս հրապարակման հասցեատերը դուք եք:

-Կարծում եմ՝ այո: Եղբայրս ՊՆ-ում աշխատում է հասարակական հիմունքով, առանց աշխատավարձի: Համարում է, որ դա իր եղբոր ձևավորած կառույցն է, և կարծում եմ՝ ճիշտ է համարում: Սա միանշանակ ուղղված է ինձ: Գիտեք՝ էդ պահին ռեստորանում կարող էին շատ մարդիկ լինել: Ես կարղ եմ մի բան ասել՝ մարդու անձնական կյանքը գաղտնի նկարելն ու տարածելը քրեորեն պատժելի է: Չեմ էլ հետաքրքվում, թե ովքեր են դա արել:

Կիսվել նյութով