Շոու-բիզնես

Հայ հայտնիներ, որոնց սիրավեպ են վերագրել

Tert.am Life–ը ներկայացնում է խոսակցությունների կիզակետում հայտնված հայ հայտնիներին, որոնց ժամանակին սիրավեպ են վերագրել։

 

 

Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան

Թերևս, Միհրան Ծառուկյանին շատ սիրավեպեր են վերագրել. Մերի Մակարյան, Շուշան Թովմասյան և այլն։ «Ֆուլ հաուս» սիթքոմի մեկնարկից հետո էլ  խոսակցություններ տարածվեցին, որ Միհրանն ու Արփինեն սիրավեպ ունեն։ Պատճառն այն է, որ նրանք տարբեր միջոցառումներին և խնջույքներին միասին են ներկայանում։ Դերասանները հարցազրույցներում հերքել են խոսակցությունները` նշելով, որ նման բան չկա։

Arpi gabrielyan

Նաիրա Մովսիսյան և Արթուր Հայրապետյան

Նաիրայի ամուսնալուծությունից հետո անձնականի վերաբերյալ նոր ասեկոսեներ սկսեցին պտտվել։ Շատերն ասում էի, որ Նաիրան սիրավեպ ունի լրագրող Արթուր Հայրապետյանի հետ։ Խոսակցությունների պատճառը հանդիսացել էր այն, որ դերասանուհին երեկույթներին ներկայանում էր Արթուրի ուղեկցությամբ։ Նաիրան հարցազրույցներից մեկի ժամանակ հերքել էր լուրերը` ասելով, որ նրանք վաղուց է, ինչ ընկերներ են և միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել։

Naira Movsisyan

Մաշա Մնջոյանի և Ռոբերտ Քոլոյան

Մաշայի և Ռոբերտի մտերմության մասին շատերը գիտեն։ Որոշ ժամանակ առաջ նրանց սիրավեպ վերագրեցին։ Պատճառն այն էր, որ նրանց հաճախ էին տեսնում սրճարաններում, իսկ համացանցում միասին լուսանկարներ էին հրապարակում։ Մաշան հերքել է խոսակցությունները։ Նա ասել է, որ Ռոբերտի հետ շատ մտերիմ են։

Masha Mnjoyan

Լիլիթ Կարապետյան և Ռոմա Թովմաս

Անցած տարի համացանցում լուրեր տարածվեց, թե Լիլիթ Կարապետյանը սիրավեպ ունի երգիչ Ռոմա Թովմասի հետ։ Խոսակցությունների պատճառը համացանցում տարածված լուսանկարն էր, որտեղ Լիլիթն ու Ռոման գրկախառնված էին։ Երգչուհին հերքել էր տարածված լուրերը։

Lilit Karapetyan

Տաթև Սարգսյան և Ռաֆայել Երանոսյան

Թերևս, Տաթևին շատ սիրավեպեր են վերագրել։ Նա միշտ հայտնվել է քննարկման կիզակետում։ Որոշ ժամանակ համացանցում լայն քննարկում սկսվեց Տաթևի և Ռաֆայելի սիրավեպի մասին։ Դերասանուհին այս մասին հարցազրույցներից մեկի ժամանակ հերքել էր և ասել, որ իրենք շատ լավ ընկերներ են։ Նրա խոսքով` ինքը շատ տղա ընկերներ ունի, որոնց հետ միայն ընկերական հարաբերություններ ունի։

Rafael Yeranosyan

Նյութի աղբյուրը` Tert.am Life

 

Կիսվել նյութով