Մամուլ

Հայ ընտանիքը Չեխիայում «գերի է ընկել». նրանց թույլ չեն տալիս 10 ամսական երեխային իրենց հետ բերել Հայաստան

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Մեկ տարի առաջ Չեխիա մեկնած և այնտեղ ապաստան ստացած հայ ընտանիքը փաստի առաջ է կանգնել և չի կարողանում վերադառնալ Հայաստան։ Դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսից հայ ընտանիքը տեղի իշխանություններին հայտարարությամբ տեղեկացրել է, որ ցանկանում են վերադառնալ հայրենիք, սակայն փաստաթղթերի մասով խնդիր է առաջացել։

Տեղի իշխանությունները ընտանիքի հորը՝ Արթուր Ալավերդյանին, նրա կնոջը և որդու փաստաթղթերը տրամադրում է, սակայն 10 ամսական աղջկա փաստաթղթերը, առանց որևէ հիմնավորման, ծնողներին չի տրամադրվում։

Հիմա փաստացի ստացվում է, որ ընտանիքը Հայաստան պետք է վերադառնա առանց 10 ամսական աղջնակի։ Այդ մասին ասաց ընտանիքի բարեկամ Իրինա Թովմասյանը։ «Իրենք այս ընթացքում եղել են փախստականների լագերում։ Նրանց զրկել են ամեն ինչից, ոչ սնունդ է տրամադրվել, ոչ հագուստ։

«Վերջին օրն էլ սոցիալական աշխատողները բելեր ու նրանց փաստաթղթերը տրամադրել են՝ առանց փոքրիկի թղթերի։ Արթուր Ալավերդյանն էլ հրաժարվել է վերցնել, բայց նրանց գնալուց հետո հայտնաբերել է, որ թղթերը խցկած են եղել իրենց պայուսակների տակ։ Հիմա ստացվում է, որ եթե Արթուրի ընտանիքը լքի Չեխիայի տարածքը, օդանավակայանում 10 ամսական երեխային թույլ չեն տա օդանավ նստել։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով