Մամուլ

Հայտնի է վարչապետի տանը հյուրընկալվող մասնակցի անունը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկը կբնակվի վարչապետի առանձնատանը։

Այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրեց վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,- ասաց Շուշան Փաշինյանը։

Կիսվել նյութով