ՄամուլՇոու-բիզնեսՔաղաքականություն

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի` «Ելք»-ի թեկնածուներից է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը, ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը:

«Ելք» Դաշ­ինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություն­ներին՝ դաշինքը նույն կազմո՞վ, թե՞ կուսակցություններն առանձին, առավել ևս, երբ հիմա առավելությունը Փաշինյանի ՔՊ-ինն է:

Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պա­հին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյան (նրա պաշտոնը հակա­սահմանադրական է և չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնա­ծուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն և իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով