Մամուլ

Հայաստանում միջին աշխատավարձը հունիսին նվազել է

2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 143 904 դրամ, ոչ պետական հատվածում՝ 189 271 դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Նախորդ տարվա՝ 2017 թվականի հունիսի համեմատ, հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը նվազել է 6.1%-ով։ Պետական հատվածի աշխատավարձը նվազել է 9.1%-ով, ոչ պետական հատվածինը՝ 12.4%-ով։

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով