Ժամանց

Հայաստանի տեսարժան վայրերը, որը ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է այցելի

Հայաստանի տեսարժան վայրերը, որը ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է այցելի

Հայաստանը հարուստ է բնական տեսարժան վայրերով: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի տեսարժան վայրերը, որը ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է այցելի իր կյանքի ընթացքում:

1. Ախթալա, Լոռի

Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված հրվանդանի վրա է նշանավոր ամրոցն ու Սբ. Աստվածածին եկեղեցին:

2. Ամբերդ, Արագածոտն

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին:

3. Ս.Գայանե եկեղեցի, Արմավիր

Ս.Գայանեի եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը Վաղարշապատում, 630թ.-ին։

4. Գառնիի հեթանոսական տաճար, Կոտայք  Հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ., իսկ տաճարը՝ I դ.: Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։

5. Գոշավանք, Տավուշ   1188 թ. Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը, գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում:  

6. Լաստիվեր, Տավուշ   Լաստիվերը գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3կմ հեռավորության վրա:  

7. Խոր Վիրապ, Արարատ

Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում:

8. Հաղարծին, Տավուշ

Հաղարծին վանքային համալիրը գտնվում է պատմական Ձորափոր գավառում` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս:

9. Շաքիի ջրվեժ, Սյունիք

Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Բարձրությունը 18 մ է:

10. Ջերմուկի ջրվեժ, Վայոց Ձոր

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում, Վայոց Ձոր մարզում: Ջրվեժը ունի 72մ բարձրություն:

11. Տաթևի վանք, Սյունիք

Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին 906 թ.

Կիսվել նյութով