Շոու-բիզնես

«Հայաստանի ձայնը» չորրորդ եթերաշրջանի աստղային մարզիչները բացահայտված են

Երկու տարի դադարից հետո մեկնարկում է Հայաստանի ձայնը նախագծի 4-րդ եթերաշրջանը: Շատ շուտով հեռուստադիտողը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կրկին կարող է վայելել սիրված երաժշտական նախագծը:

BlogNews.am-ը իր ընթերցողների համար բացում է փակագծերը, ինչպես նաև բացահայտում աստղային մարզիչներին: Սոֆի Մխեյան, Արամե, Սևակ Խանաղյանը, Նունե Եսայան. նրանցից մեկն այս տարի կգտնի Հայաստանը ձայնը նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողին:

«Չորրորդ եթերաշրջանի կազմում են դեռևս մարզչական դերում չներկայացած երգիչ-երգչուհիներ և կարծում եմ` դա մի փոքր ավելի հետաքրքիր կլինի, քանի որ մարդիկ դեռևս նրանց չեն տեսել այդ կարգավիճակում: Պետք է ասեմ, որ մարզիչների համար պատասխանատվությունը շատ մեծ է, թե ում պետք է ընտրեն, ինչ երգ, ինչպես պետք է աշխատեն իրենց ընտրած մասնակիցների հետ: Կարծում եմ`հեռուստադիտողը չի հիասթափվի և մեզ հետ կլինի մինչև նախագծի ավարտը»,-նշում է նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Չորրորդ եթերաշրջանում թարմացվել է «Հայաստանի ձայնը» նախագծի տաղավարը, ինչպես նաև համագործակցություն կա Գևորգ Աղաբալյանի «EX production event company»-ի հետ, ում շնորհիվ նախագիծը կունենա գերհզոր և ժամանակակից լուսային էֆեկտներ, որը շոուն ավելի վառ կդարձնի:

Իրինան նշում է, որ այս տարի էլ հեռուստադիտողը հաճելիորեն զարմանալու առիթներ կունենա` նախագծում տեսնելով այդքան տաղանդավոր մասնակիցների: «Այս տարի կույր լսումներին մասնակցում է 130 մասնակից:  Նախագիծը չունի տարիքային սահմանափակում և եթերում հեռուստադիտողը կտեսնի նոր դեմքեր, ովքեր դեռևս ոչ մի տեղ չեն երևացել»:

Նյութի աղբյուրը` blognews.am

Կիսվել նյութով