Շոու-բիզնես

Հաղորդավար Արմեն Սարգսյանն ու Նարե Համբարձումյանը պսակադրվելու են հուլիսին (ֆոտո)

«Արմենպրես» – ը գրում է.

Լուրեր են պտտվում, որ հաղորդավար Արմեն Սարգսյանը պատրաստվում է շուտով պսակադրվել օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դստեր՝ Նարե Համբարձումյանի հետ: «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում հաղորդավարը հաստատել է լուրերի իսկությունը:

qristine armen

 

«Հարսանիքը հուլիսին է: Մեծ հավանականություն կա, որ պսակադրությունը կկայանա Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Պատրաստվում ենք մեծ խնջույք կազմակերպել: Այլ մանրամասներ չեմ ցանկանում բացահայտել»,- ասաց Արմենը:

Արմենը Նարեի հետ ծանոթացել է նախորդ տարվա գարնանը` ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով: Հաղորդավարի խոսքով` առաջին իսկ հայացքից համակրել է եւ հասկացել, որ իրար համար են ստեղծված: «Ես ու Նարեն ընդհանուր բնավորության գծեր շատ ունենք: Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ ծանոթանալուց կարճ ժամանակ նշանադրվել ենք»,- նշեց հաղորդավարը:

 

Նյութի աղբյուրը՝ armenpress.am

Կիսվել նյութով