Ժամանց

Հաղթեք դեպրեսիային 3 օրում՝ զվարճալի սովորություններ ներմուծելով առօրյա կյանք

Հաղթեք դեպրեսիային 3 օրում՝ զվարճալի սովորություններ ներմուծելով առօրյա կյանք: Գիտնականները փաստում են, որ ուղեղը կարող է միաժամանակ կատարել մինչև 145 գործողություն, սակայն այս ճկունությունը պահպանելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ թարմացնել նրա ֆունկցիաները՝ա աշխատանքի մեջ նորություններ ներմուծելով։

Ամերիկացի գիտնական Ժոզեֆ Կվարցը մշակել է մեթոդ, որին հետևելը կլավացնի ձեր ինքնազգացողությունը և առավելապես կօգնի բարելավել նյարդային համակարգը։

Երբեք մի սովորեցրեք ձեզ ինչ-որ բանի, քանզի Ժոզեֆ Կվարցը պնդում է, որ շատ հաճախ մենք ընկնում ենք դեպրոսիվ վիճակի մեջ ու չենք կարողանում գտնել դրա պատճառը,իսկ իրականում դա մեր ուղեղի բացասական պատասխանն է,երբ մենք դադարեցնում ենք կատարել մեզ համար սովորական դարձած որևէ գործողություն՝օրինակ սուրճ չենք խմում, կամ աշխատանքի ենք գնում ուրիշ ճանապարհով։

Որպեսզի խուսափել դեպրեսիայից, պետք է խուսափել կախվածություններից։ Դրա համար հարկավոր է ամեն ամիս ընդամենը 3 օր հետևել այս բավական հետաքրքրական ու նաև զվարճալի ցուցումներին։

1․ Ատամները մաքրեք «չաշխատող» ձեռքով (եթե աջլիկ եք ձախ կամ հակառակը)

2․ Լոգանք ընդունեք փակ աչքերով

3․ Փոխեք Ձեր առավոտյան օրը սկսելու սովորույթները (խառնեք հերթականությունը, ներմուծեք նոր գործողություններ…)

4․ Սովորական առարկաները գլխի վրա շրջեք

5. Փոխեք Ձեր նստելու տեղը (շատ ընտանիքներում ամեն մեկն իր հիմնական տեղն ունի, բայց ուղեղը նոր փորարկումներ է սիրում: Փոխելով տեղը՝ կարողանում եք այլ տեսանկյունից նայել սենյակի իրերին, մարդկանց և նույնիսկ թե ինչպես եք աղն ու պղպեղը վերցնում դարակից. չէ՞ որ արդեն նոր դիրքից եք վերցնում)

6․ Նոր բույրեր շնչեք ու մի սովորեցրեք Ձեզ, որ առավոտը սկսվում է ենթադրենք.. սուրճի բույրով(օրինակ՝ամեն առավոտ շնչեք վանիլի, դարչինի կամ մի այլ բանի բույրը)

7․ Օրվա ընթացքում մեծացրեք կոմմունիկացիան: Շփման պակասը լուրջ բացասական ազդեցություն է ունենում ուղեղի ճանաչողական ունակությունների վրա. եթե սուրճ եք խմելու, գնեք ինչ-որ մեկից, այլ ոչ թե սարքավորումից: Եթե վճարում եք անելու, մտեք սպասարկման կենտրոն, այլ ոչ թե վճարեք օնլայն կամ տերմինալով:

8․ Կարդացեք տարբեր բաներ՝ հատկապես բարձրաձայն՝ հատկապես ինչ-որ մեկի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am

Կիսվել նյութով